Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա

Ալերգիան պետք է վնասազերծել

Ալերգիան պետք է վնասազերծել

Ալերգիաներով տառապող մարդիկ ծանր վիճակներում են հայտնվում տարվա տարբեր եղանակներին, հատկապես գարնան ծաղկունքի ժամանակ, որն արտահայտվում է արցունքներով ու քրոնիկական հարբուխով:

 

Անդրադառնանք այնպիսի ժողովրդական բուժիչ միջոցների, որոնք կարող են օգնել ալերգիաների դեմ պայքարելուն:

 

Ալերգիկներն, առաջին հերթին, իրենց բուժումը պետք է սկսեն սնվելուց: Այսինքն` ալերգիայի պատճառներից մեկը մարսողական տրակտի ու աղիների ոչ լավ աշխատանքն է: Երբ աղիները կանոնավոր չեն գործում` օրգանիզմի համար անպետք ու թունավոր նյութերը սկսում են վնասել: Հետեւաբար, առաջին հերթին պետք է մաքրել աղիները, իսկ դա կարելի է անել նաեւ բազուկի միջոցով: Ալերգիան բուժելու համար պետք է նաեւ հայտնաբերել, թե կոնկրետ ինչից է այն առաջանում:

 

Մասնագետներն, օրինակ, խորհուրդ են տալիս շատ պարզ ու հասարակ մեթոդ գործածել` շատ ջուր խմել: Ջուրը մաքրում է օրգանիզմը: Սրված վիճակում որոշ ժամանակ պետք է հրաժարվել նաեւ սուրճից: Օրվա մեջ պետք է մի պտղունց աղով 8 բաժակ ջուր խմել: Արդյունքը կզգացվի 1 շաբաթ հետո: Առհասարակ, աղն օգնում է արյունը մաքրելուն: Մաշկային ալերգիայի դեպքում` մաշկաբորբին կամ եղնջատենդին շատ լավ օգնում է արտաքին օգտագործման համար նախատեսված նեխուրի քսուքը, որը պատրաստվում է նեխուրի տերեւներից ու ոչ շատ աղի կարագից: Այս թրջոցներից հետո մաշկը լվանալու համար կարելի է նեխուրի արմատներով թուրմ պատրաստել:

 

Շատ լավ օգնում է երիցուկի ծաղիկներից պատրաստված թուրմը` 15-20 ծաղկի եւ 1 բաժակ եռացրած ջրի հարաբերությամբ: Իսկ հայտնի բուլղարուհի Վանգան խորհուրդ էր տալիս հավասար քանակությամբ եղինջի ու շամբուկի տերեւներից թուրմ պատրաստել եւ գոլ վիճակում լվանալ հիվանդ մասերը: Նման դեպքերում շատ լավ օգնում են կատվալեզվի (փպՐպՊՈ) լուծույթով լոգանքները` 1 դույլին 100 գրամ հարաբերությամբ:

 

Ալերգիային օգնում է օշինդրի թուրմը: Անհրաժեշտ է պատրաստել օշինդրի թունդ թուրմ, լավ լվացվել օճառով, այնուհետեւ ձեռքերն ու դեմքը լվանալ այդ թուրմով, սակայն չչորացնելով այն, քանի որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքն իրեն չորանա:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ